Մի քանի օրից Ռուսաստանում կսկսվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Պատմաբան, Փարիզի Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի հետազոտությունների ղեկավար Անտուան Լիլտին Le Monde-ում հիշեցնում է, թե որքան բարդ ու երկակի է ֆուտբոլը` կառուցված հասարակության ու հույզերի կերպարով ու նմանությամբ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 14-ին մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը «Լուժնիկի» մարզադաշտում: ՌԴ մայրաքաղաք իբրև վարչապետ սա նրա առաջին այցն է:
Ձեզնից դեռ չե՞ն պահանջել հրաժարական: Ո՞վ: Մի խուլ փողոցում հավաքված թաղի տղերքը կամ «լայն հանրությունը»: Ոչ մի սոցհարցում չե՞ն արել ձեր վարկանիշի վերաբերյալ: Լավ չէ: Դու՞ք էլ ոչ մեկի հրաժարականը չեք պահանջել: Ավելի վատ: Դուք դուրս եք տրենդից:
Ցինդաոյում Շանհայի համագործակցության կազմակերպության սամմիթի շրջանակներում բանակցել են ՌԴ ու Իրանի նախագահները: Թեհրանը ՇՀԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ, այսինքն` ոչ բոլոր նիստերին է մասնակցում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու G7-ի 6 երկրների հակասությունները չհաջողվեց հաղթահարել Քվեբեկում: Տարաձայնությունները հիմնականում առևտրի հարցերին են վերաբերում: ԱՄՆ գործընկերները զայրացած են ալյումինի ու պողպատի ներկրման մաքսատուրքերից, որ սահմանել է Թրամփը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քվեբեկում G7-ի սամմիթից առաջ հայտարարել է, որ առաջատար երկրների ղեկավարների հանդիպմանը պետք է մասնակցի Ռուսաստանը` հաղորդում է Ասոշեյտեդ պրեսը:
Եվրոպացիները պետք է ամրապնդվեն, որ դիմադրեն ԱՄՆ-ի նախաձեռնություններին, Ռուսաստանի կամքին ու Չինաստանի մանևրներին` խորհուրդ է տալիս Փարիզի միջազգային հարաբերությունների հետազոտոթյունների ինստիտուտի պրոֆեսոր Զակի Լաիդին Le Monde-ում:
Մոսկվայում հանդիպեցին ու բանակցեցին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները: Հանդիպմանը սևեռված էր փորձագետների ուշադրությունը: Տարբեր պատճառներով: Նախ և առաջ` որովհետև հանդիպումը առաջինն էր ՀՀ ԱԳ նախարարի համար և սկզբունքորեն սովորական թեմաներ ու խնդիրներ էին քննարկվում, բայց Երևանում իշխանափոխությունից հետո այլ կերպ էին հնչում:
Օրը հանդարտ հաստատում է լույսի առավելությունը մթան հանդեպ։ Ամառ է, և խիստ խորհրդավոր են կարճատև գիշերները։ Կարելի է անկողինը փռել տանիքում, պառկել, երազել, քուն մտնել և լուսաբացից առաջ ցոլցլուն աստղեր իջեցնել երկնքից։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...